Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը

1340
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 12:35
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը

Օրերս MAMUL.am-ը նյութ էր հրապարակել՝ անդրադառնալով #Adjarabet-ի և քաղաքացու միջև միջադեպին։ Համաձայն մեզ տրամադրված տեղեկատվության, քաղաքացին կատարել է խաղադրույք, շահել 3.650.000 դրամ, սակայն #Adjarabet-ը չի տրամադրել շահումը՝ պատճառաբանելով, որ կայքում եղել է «տեխնիկական վրիպակ»։

Նյութի հրապարակումից օրեր անց, խմբագրությունը ստացել է #Adjarabet-ը ներկայացնող «Սոբարկո» ՍՊԸ տնօրեն Վահրամ Մելիքյանի նամակը, որում նա նյութը զրպարտություն է համարում և «առաջարկում հերքել»։ Ավելին՝ «հերքելուց առաջ կապ հաստատել հերքման ձևը համաձայնեցնելու համար․․․ այլապես․․․ կիրականացնեն շահերի պաշտպանություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հատկանշական է, որ կազմակերպության տնօրենը նամակին կցել է շահումը չտրամադրելու #Adjarabet-ի նամակի պատճեն, որում կարդում ենք հետևյալը՝ «... Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում խաղադրույքների ընդունման ընթացքում ակնհայտ սխալների կամ ծրագրային խոտանի դեպքում․․․»։ «Ձեզ համար ակնհայտ է եղել, որ Եվրո 2020-ում Սերբիայի հաղթող չդառնալու հավանականությունն էականորեն բարձր է և չի կարող նման իրադարձության համար սահմանվել բարձր խաղադրույքը, ինչը ևս վկայում է վրիպակի ու սխալի առկայության մասին․․․ խաղադրույքը կատարվել է սխալ, ոչ բնորոշ գործակցով․․․ ուստի․․․ խաղադրույքը չեղարկվել է․․․»:

Հարց է ծագում․ իսկ ո՞վ է կրում պատասխանատվություն՝ #Adjarabet կայքում ծրագրային խոտանի կամ ակնհայտ սխալի համար։ Արդյո՞ք վրիպակների մեղավորը քաղաքացին է, ով այցելել է կայք, դիտել տարբերակները և կատարել խաղադրույք։

Ավելին․ ինչպե՞ս պետք է քաղաքացու համար «ակնհայտ» լիներ, որ «թիմի հաղթող չդառնալու հավանականությունը էականորեն բարձր է․․.»։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

MAMUL.am-ը սկսում է վերոնշյալ կազմակերպության հետ առնչվող նմանադեպ միջադեպերի լայնամասշտաբ հետաքննություն։ Եթե դուք օգտվել եք այս ընկերության ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:

Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է խմբագրությանը
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է
Քաղաքացու շահումը շորթած #Adjarabet-ը հիմա էլ սպառնում է