Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չեն ներառել Հայաստանի մի շարք դպրոցների վերանորոգման ծախսերը, ավելի ճիշտ` դեմ են եղել». Լուսինե Հարոյան

355
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ., 06:35
«Չեն ներառել Հայաստանի մի շարք դպրոցների վերանորոգման ծախսերը, ավելի ճիշտ` դեմ են եղել». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2020 թվի բյուջեի ծախսերում չի ներառել Հայաստանի մի շարք դպրոցների վերանորոգման ծախսերը, ավելի ճիշտ՝ դեմ է եղել:
Ու այնպես չէ, որ դրանք հսկայական ծախսեր էին, ինչպես, օրինակ, Լիճքի դպրոցի վերանորոգման համար պետք էր ընդամենը 17 միլիոն դրամ, կամ մեկ այլ դպրոցի մարզասրահի վերանորոգման համար՝ 4 միլիոն դրամ. այսինքն՝ ընդամենը 1 դեգեներատի 1 տարվա պարգևավճարով, որ նստած է ԱԺ-ում ու բացարձակապես ոչինչ չի անում, բացի կոճակ սեղմելուց, հնարավոր կլիներ դպրոցի երեխաներին ապահովել նորմալ պայմաններով, որ չնստեին փլվող պատերի ու առաստաղի տակ:
Դրա փոխարեն, պողոսապետը հերթական «շենշող» պոստն է արել ֆեյսբուքում՝ շենշող վենագրով, թե բա «2020-ի բյուջեն, գործերը լավ են, ժողովուրդ ջան»: Իհարկե, երկար տարիներ դեղին թերթուկում մանիպուլյացիաներով զբաղվող «մուտիլովշչիկի» լեզվամտածողությանը խիստ համահունչ վերնագիր է, բայց՝ կա արդյոք ավելի մեծ անարդարություն պետական մակարդակով, կա արդյոք ավելի մեծ հակասություն խոսքի ու գործի միջև:
Հիշեցրեք ինձ, ինչքա՞ն էին նստել մեր բյուջեի վրա ԱԺ պարգևավճարները:
Ինչքա՞ն էին ծախսել քաղաքացու օրվա վրա և ինչքա՞ն է նախատեսված ծախսել Նոր տարվա վրա:
Որևէ մեկի մոտ սրանից հետո կասկած կարո՞ղ է լինել, որ այս ազգադավ իշխանությունը եկել է միայն օրինականացնելու թալանը և սեփական աղքատությունը հաղթահարելու»: