ԿԳՄՍ նախարարը՝ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին ձերբակալելու մասին
![]() Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԱԱԾ այն հայտարարությանը, ըստ որի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: «Ամեն դեպքում կա անմեղության կանխավարկած, մեր քաղաքական ուժը հավատարիմ է մնալու իր հանձառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր դրսևորումներով՝ անկախ նրանից՝ ովքեր են դրանում ներգրավված: Անգամ եթե խոսքը վերաբերում է մեր ամենամտերիմ մարդուն, մենք կաշկանդվածություն չունենք գործելու: Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում: Եթե այս մեղադրանքը հաստատվի, ինձ համար դա շատ ցավալի կլինի, որովհետև խոսքը վերաբերում է իմ տեղակալներից մեկին, բաց ուզում եմ հստակ ֆիքսեք՝ ցանկացած դրսևորմամբ կոռուպցիա արմատախիլ է արվելու: Խոսակցությունները, թե եթե նման բան եղել է, ապա նախարարը տեղյակ է եղել, ասեմ՝ կյանքում նման բան չի կարող լինել»: Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
