«Մենք ավագ դպրոցի համակարգ ենք փոխում, որ աշակերտները կարողանան դպրոցի քննությունների արդյունքներով ընդունվել բուհ». Արայիկ Հարությունյան
![]() «Այո՛, մենք դպրոցներում ունենք խնդիր և այնտեղ պետք է իրականացվեն փոփոխություններ: Մենք կարծում ենք, որ այն չափորոշիչները, որ հիմա մենք փոխում ենք, միտված են դրան և բարձրացնելու են դպրոցում գիտելիքը: Ու մենք կունենանք դիմարոդ, որը բուհ կգա պատմության և հայերենի բավարար գիտելիքով»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ կառավարությանը հաճախ մեղադրում են, որ օրենքներով և կարգավորումներով բուհերի վրա դրվում են այնպիսի սահմանափակումներ, որ ազդում են բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատության վրա. «Այս փոփոխությունը, որ առարկաները դառնան ոչ պարտադիր, գալիս են բուհերից. 90-ականներից, 2000-ականներից, 10-ականներից ոչ մասնագիտական ֆակուլտետներում ասում էին՝ հանեք այս առարկաների պարտադիրությունը, որովհետև մեր երեխաները 12 տարի շարունակ սա սովորել են և գալիս են բուհ նույն սովորում են»,- եթերի ընթացքում նշել է Հարությունյանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ իրենք ավագ դպրոցի համակարգ ենք փոխում, որ աշակերտները կարողանան դպրոցի քննությունների արդյունքներով ընդունվել բուհ: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
