Կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը
![]() 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975) էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1982): Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956 -1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 2013 թվականից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր: Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ [Hewish|Էնթոնի Հյուիշի] հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։ |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
