«Ռեալ տնտեսական աճն իջնելու է 2-2,5%-ով»․ Միքայել Մելքումյան
«Տնտեսական հեղափոխություն նշանակում է իրերի վիճակի կտրուկ փոփոխություն։ Դուք ձեր կամ ձեր հարևանների ապրելակերպում կտրուկ փոփոխություն տեսնո՞ւմ եք։ Մենք հեռու ենք հավատալուց, որ դա միանգամից պետք է լիներ։ Եվ պատահական չէ, որ այս տարվա փետրվարին հնգամյա ծրագիրն էր ներկայացվում, մեր քաղաքական ուժն ասաց, որ այդ ծրագիրը չի սպասարկելու տնտեսական հեղափոխության իրականացմանը։ 2020-ի բյուջեն ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Այն ցուցանիշները, որ դրված են հնգամյա ծրագրի հիմքում, շատ հեռու են հեղափոխությունից»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ օրինակ բերելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարին 1% ներդրումների աճը։ Խոսելով նոր բյուջեի նախագծից՝ պատգամավորն ասել է. «2019 թվականի հունվար-հունիսը ներառյալ պաշտոնական տվյալներով ներհոսած ներդրումների ծավալը և արտահոսած ներդրումների ծավալը 7,8 միլիարդ դրամ է կամ 15 միլիոն դոլար։ Հիմա սա հեղափոխակա՞ն է, թե՝ ոչ։ Իհարկե՝ ոչ։ Եթե հարկային համակարգում, համաձայնենք, ստվերը կրճատվել է և բյուջե են եկել հարկային մեծ եկամուտներ՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտից։ Հաջորդ տարի այդ եկամուտները չեն գալու, որովհետև այդ ստվերը անվերջանալի մի հոր չի, նա ինչ-որ մակարդակ ունի, կրճատվելու է, թեպետ, էլի կա, բայց կրճատվել է հիմնականը։ Այսինքն՝ հաջորդ տարի այդքան եկամուտներ չեն գալու։ Երկրորդ, տնտեսական աճ արհեստական կարող են գեներացնել գնաճի հաշվին։ Այսինքն՝ 4,93%-ը, որ ասում են, դրանից եթե հանենք գնաճի չափը, դրանից եթե հանենք ներկրվող մեքենաները, որոնք այլևս նախկին ծավալով չեն լինելու, դրանից էլ եթե հանենք որոշ ծառայություններ և առևտուր, կտեսնենք, որ ռեալ տնտեսական աճն իջնում է 2-2,5%»: Մանրամասները՝ տեսանյութում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30