Վանեցյանը՝ ազգային հավաքականի խայտառակ պարտության և պայմանավորված խաղերի մասին
![]() ԱԱԾ նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն այսօր 168 TV-ի եթերում խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին պարտությանը Իտալիայի հետ խաղում. «Պարտությունը շատ մտահոգիչ է: Նման արդյունք երբևիցե չի գրանցվել, բայց ունենք այն ինչ ունենք»,- ասել է նա: Անդրադառնալով քննադատություններին՝ ՀՖՖ նախկին նախագահն ասել է. «Ես կարող եմ միայն մի բան ասել, որ ամենամեծ քննադատը և ամենամեծ այս արդյունքից դժգոհ մարդը երևի թե ես եմ: Բայց չի կարելի էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ ներկայացնել և կատարել ինչ-որ քայլեր առանց վերլուծելու»: Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից արված բացահայտումներին՝ պայմանավորված խաղերի վերաբերյալ՝ Վանեցյանն ասել է. «Անհեթեթություն է նման միտք արտահայտելը, որ ֆեդերացիան չի արձագանքել դրան: Պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»: Մանրամասները՝ տեսանյութում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
