«Որոշ ֆակուլտետներում այն ստուգվում է ընդունելության քննության միջոցով». Գևորգ Էմին-Տերյան
![]() Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է իր քաղաքացիների հայերենի իմացության համար, սակայն մինչ օրս գոյություն չունի հայերենի իմացությունն ստուգող և գնահատող համապարփակ համակարգ։ Աշխարհի առաջատար բուհերի օրինակը բերող գործիչները, որոնք այդպես փորձում են հիմնավորել բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր ուսուցման չեղարկումը, շրջանցում են այն փաստը, որ արևմտյան բոլոր բուհերում անհրաժեշտ է լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ որոշակի փաստաթուղթ, որը տրվում է կամ նախաբուհական կրթության արդյունքում, կամ հատուկ քննության միջոցով։ Հայերենը նման համակարգ չունի. որոշ ֆակուլտետներում այն ստուգվում է ընդունելության քննության միջոցով, ինչը նախ ապացուցում է, որ պետությունն ինքը չի հավատում իր հանրակրթական համակարգի գնահատականին, երկրորդ՝ գաղտնիք չէ, որ այդ քննությունները ոչ թե ստուգում են հայերենի հմտությունները և իմացության աստիճանը, այլ ուղղագրական և քերականական ինչ-որ կանոնների համադրություն են, որոնք, օրինակ, ոչ մի կերպ չեն կարող ստուգել հաղորդակցության հմտությունների մակարդակը։ Այնպես որ ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը, այն է՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը, ինչից հետո բուհերը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ սահմանեն ուսուցման համար հայերենի անհրաժեշտ մակարդակը (պայմանական՝ B1), իսկ բուհը հանձն առնի ոչ միայն իր ուսանողների, այլև դասախոսների հայերենի իմացության մակարդակի բարձրացումը»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
