«Երբեք չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի». ԵՊՀ դասախոս Արշալույս Գալստյան
![]() «Երբեք չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի: Ո՛չ իմ, ո՛չ էլ գործընկերներիս բարեկրթությունը թույլ չէր տա, անգամ եթե այդպիսի մի քանի հանդիպում լինի, դուրս գալ թույլատրելիի շրջանակներից». նոյեմբերի 19-ին հայտարարեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ կառուցողական քննարկում տեղի չունեցավ: Եթե ասվեր, որ հարցի հանրային քննարկում տեղի կունենա, այդ ժամանակ կարելի էր նման պնդում անել: «Սակայն առաջարկվեց «գնալ ու գործընկերներին համոզել, լեզու գտնել. դա կառուցողական քննարկո՞ւմ է»,- ասաց դասախոսը: Իսկ ուսանողները շարունակում են դասադուլը: Մասնակիցներից Գրիգոր Գյուլումյանը նշում է. «Ուսանողներին վրդովեցրել է նախարարի պահվածքը: Դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը՝ կյանքի տևողություն, արհամարհական է խոսել դասախոսների հետ: Այդ իսկ պատճառով ցույցի մասնակիցների թիվն ավելացել է»,- հայտնեց ուսանողը: Նա նկատեց, որ դասադուլը կդադարեցնեն այն դեպքում, եթե նախարարը հետքայլ անի, դասախոսների հիմնավոր պահանջներն ընդունի: Նա սխալ սկզբունք համարեց խնդիրն ակադեմիական շրջանակում քննարկելու ու գործընկերներին համոզելու առաջարկը: «Դա նշանակում է պատասխանատվությունն իր վրայից գցել»,-գնահատեց Գ.Գյուլումյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
