Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Խնդրահարույց կլինի, եթե Տեսչական մարմինն այժմ Ամուլսարում ստուգումներ իրականացնի». Արթուր Ասոյան

307
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 01:30
«Խնդրահարույց կլինի, եթե Տեսչական մարմինն այժմ Ամուլսարում ստուգումներ իրականացնի». Արթուր Ասոյան

«Երբեմն մեզ վերագրվում է, որ կայացված է արդեն որոշում ամեն գնով Ամուլսարը դարձնել հանք: Մինչդեռ մեր դիրքորոշումը պետության իրավական անվտանգությունից ելնելով ձևակերպված է երկու բաց հանգրվանով. եթե ապացուցվում է, որ անվտանգ է, ապա կարող է լինել հանք, եթե ոչ՝ չի կարող լինել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենայակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ տնտեսվարողին հանձնարարվել է ունենալ ջրօգտագործման թույլտվություն, որը, սակայն, մինչև օրս չկա: Հանձնարարվել է նաև ունենալ սահմանված թույլատրելի արտանետումների համար թույլտվությունը, որը նույնպես չկա. «Այս պահի դրությամբ տնտեսվարողը չունի տվյալ թույլտվությունները: Գործունեություն իրականացնելու համար տնտեսվարողը պետք է ունենա այդ թույլտվությունները, առանց դրանք հանքի շահագործումը բացառված է: Եթե հանքի ճանապարհը բացեն էլ, հանքը չի շահագործվելու, որովհետև չկան այդ թույլտվությունները»,- ասել է Ասոյանը:

Նա նշել է, որ այժմ եթե Տեսչական մարմինն Ամուլսարում ստուգումներ իրականացնի, դա խնդրահարույց կլինի. «Նախորդ տված ստուգման հանձնարարագրերը, որպեսզի տնտեսվարողը կարողանա կատարել կամ չկատարել, պետք է ինքը կարողանա գործունեություն իրականացնել, այսինքն՝ առնվազն մուտք ու ելք ունենա այդ տարածք: Այդ պարագայում Տեսչական մարմնին տրվելու է հետևյալ պատճառաբանությունը՝ ճանապարհները փակ են և ես գործունեություն չեմ կարողանում ծավալել»,- ասել է Ասոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: