«2010-ին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզնից շատ քչերն են պայքարել». Հարությունյանը՝ դասախոսներին
![]() ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԵՊՀ դասախոսների, իր հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հետ: Նախարարը հանդիպման ընթացքում հարց է բարձրացրել, թե երբ պարտադիր չի դասավանդվել հայերենը, արդյոք ունեցե՞լ ենք պակաս հայրենասեր քաղաքացիներ. «Հարգելինե՛րս, որ 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզնից շատ քչերն են պայքարել: Այստեղ նստածներից 90 տոկոսը չի եղել դրա դեմ պայքարողների մեջ: Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում»,-ընդգծել է նախարարը: Նախարարն առաջարկել է նույն թեմայով տարբեր խմբերի հետ քննարկումներ իրականացնել. «Պատրաստ ենք շատ տարբեր ֆորմատներուվ քննարկումներն անցկացնել: Մոտավորապես 15 օր այդ քննարկումներն ունենալու ենք, կլինեն լսումներ Ազգային ժողովում և այլ հարթակներում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու մասին ԿԳՄՍ առաջարկած օրինագիծը քննադատության առիթ էր դարձել ուսանողների և ՀՅԴ Երիտասարդական միության անդամների կողմից, վերջինները պահանջում են նախարարի հրաժարականը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
