Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Հայաստանում
![]() Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում նոյեմբերի 16-17-ը անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են 110 մարզիկներ Հայաստանից և Վրաստանից։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցաշարի բացման արարողությունից հետո Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է մրցաշարի կարևորության մասին։ «Մրցաշարին մասնակցում են պատանիները, այստեղ են նաև Վրաստանի հավաքականի անդամները։ Կա ցանկություն, որ պատանիները միասին զարգանան։ Մրցաշարը շատ օգտակար է, քանի որ ամեն ինչ սկսվում է այս տարիքից։ Նպատակն այն է, որ այստեղ մասնակցած մարզիկները հետագայում համալրեն հավաքականը: Մենք ունենք խոստումնալից մարզիկներ, որոնք իրենց խոսքը կասեն ապագայում։ Հաջորդ տարի հավաքականը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի և լավ արդյունքի դեպքում կունենանք մասնակից Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Հաջորդ տարվանից մրցաշարի աշխարհագրությունը կմեծանա (նախորդ տարիներին մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից): Կարևորում եմ այսպիսի մրցաշարերի անցկացումը, քանի որ, եթե ունենանք ճիշտ ու լավ հիմք, կունենանք նաև ապագա»,- ասել է Արմեն Գրիգորյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
