«Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում». ԵՊՀ դասախոս Աշոտ Տեր-Մինասյան
![]() ԵՊՀ ուսանողները շարունակում են դասադուլը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով: Նրանք վանկարկում են՝ դասախո՛ս, միացի՛ր: Դասախոսներից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Պետք չէ վանկարկել «դասախոս, միացիր», որովհետև դասախոսը երբեք ձեզանից անջատ չի եղել: Դուք առաջին օրն ասացիք, որ նախազգուշական դասադուլ եք անում, որից հետո որոշեցիք՝ դասադուլը տանել այլ ուղղությամբ, իհարկե՝ հաճելի է ո՛չ քաղաքական: Խնդրում եմ՝ չշահարկե՛ք, ուսանողներին ինչ-որ քաղաքական խաղերի մեջ չտանե՛ք, ուսանողների պայքարն արդար է, մենք աջակից ենք իրենց»,- հայտարարեց դասախոսը: Նրա կարծիքով՝ պետք է խնդրի վերաբերյալ նախարարության հետ քաղաքակիրթ քննարկում կատարել, երկխոսության գնալ: Հարցին, թե եթե նախարարն օրենքի նախագծից հայոց լեզվի, գրականության ու պատմության դասավանդման հայեցողական դրույթը հանի, իրենք այլևս նախարարի հրաժարականը չե՞ն պահանջի, Ա.Տեր-Մինասյանը նկատեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում», հետո՝ երբ հիշեցրին՝ ուսանողները, դասախոսը նշեց. «Ո՞ր ուսանողները: Ես նորից եմ ասում՝ ուսանղները սկսել են շարժումն առանց քաղաքականության: Մարդը կարող է ցանկացած տեղ դրսևորել իր քաղաքական հայացքները, բայց սա քաղաքական պայքար չէ, պետք չէ ուսանողներին նույնացնել որևէ կուսակցության հետ: Ա.Տեր-Մինասյանը նշեց, որ ժամը 13-ին հայագիտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կանցկացվի:
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
