Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ կանեին, եթե մի քիչ Եղիշե Չարենց կարդացած լինեին». Նարեկ Սարգսյան

1153
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 00:05
«Ի՞նչ կանեին, եթե մի քիչ Եղիշե Չարենց կարդացած լինեին». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես «Ազգային արժեքների», «Հայու գենի» մասին զառանցողները և «Հային հարիր չէ» ասողները ի՞նչ կանեին, եթե մի քիչ Եղիշե Չարենց կարդացած լինեին և իմանային, որ (ինչպես վարչապետը ասեց) Չարենցը բացի «Ես իմ անուշ Հայաստանից» գրել է նաև շատ ուրիշ... ասենք «սրբապիղծ» բաներ։ Չարենցը բազմաթիվ «խայտառակ» սոնետներ ունի գրված, որտեղ բառացի ասում ա «Սիրում եմ ես կոկաին, հայտնի եմ ես, որպես անբույժ մորֆինիստ» (հայտնի ա, որ Չարենցը կյանքի վերջին տարիներին խիստ կախվածություն ուներ թմրանյութերից)։ Բայց ի՞նչ կասեք այն մասին, որ Չարենցը սիրում էր հայ տղամարդկանց ոչ հարիր կուննիլինգուս։ Այո՛, բարեկամներ։ Չարենցը բերանացի սեքսի սիրահար էր և դրա մասին առանց ամաչելու գրում է իր սիրուհի Արուս Ոսկանյանին.

Թույլ տուր քնքուշ շոյեմ,
Շրթունքներով իմ թույլ,
Թավշե թերթերը քո,
Կոնքերը վարդի․․․
Տուր շրթունքներդ վարի,
Լիզեմ իբրև վարդ․․․
Արո՛ւս, եղիր բարի,-
Ամոքիր ինձ արդ։

Մի ուրիշ բանաստեղծության մեջ պոետը ցանկանում է դերասանուհու «ներքևի շուրթերը շնչել, որպես կոկային»։
Ավելին, Չարենցը երազում ա պատանի տղայի սերը՝ հատուկ շեշտելով տարիքը՝ 14-15 տարեկան, ոսկեցողուն մարմինը մերկ տղայի։

Չարենցը երազում ա կովբոյի սերը, որը մեկ աղջիկ ա, մեկ տղա՝ փոփոխական, երազային, գունեղ պատկերներով։
Դու կովբոյի շորերով
Կանգնած ես ուղիղ,
Եվ իրանից ներքև քո
Տանում է ուղին
Դեպի դրախտ մի մաքուր,
Քնքուշ ու ձիգ,
Ախ, ետևից դու ինձ տուր,
Կովբոյ - գեղեցիկ...

Եվ սա մի փոոոքր մասն ա էն բոլոր «սրբապղծությունների», որոնց մասին գրել է պոետը։ Եվ Չարենցը աշխարհի գրողների մեջ միակը չի։ Ամենևի՛ն միակը չի։

Բայց բախտներս բերել է, որ «Հայու գեն» զառանցողները կարդալու ժամանակ չունեն և Չարենցին գիտեն, միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, փողոցով և 1000 դրամանոցով, թե չէ մեծ պատմություն էր լինելու փոքր քաղաքում»։