Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չունես լավ դպրոց` կունենաս խնդրահարույց բուհ». Լևոն Շիրինյան

546
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 20:05
«Չունես լավ դպրոց` կունենաս խնդրահարույց բուհ». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ կառավարության բուհերի բարեփոխման նախաձեռնությունը հանդիպեց ստորջրյա խութերի և անբողջովին կորցրեց գրավչությունը. պատճառը առաջարկների հստակության, համակարգայնության բացակայության մեջ է, հայկական մշակույթ-քաղաքակրթության հումանիստական հաստատունների անտեսման և երկրի զարգացման իրական պահանջների մակերեսային ընկալման մեջ:
Իրականության մեջ անհետաձգելին հանրակրթության տխուր վիճակի արմատական վերակառուցումն է՝ ազգային-հումանիստական արժեհամակարգի ներծծվածությամբ:
Ողջ եղեʹք:
Չունես լավ դպրոց՝ կունենաս խնդրահարույց բուհ և որպես հետևանք՝ դեգրադացված հասարակություն»: