Հայտնի է Թրամփի դեմ «գործ տված» իրազեկչի անունը
![]() Հայտնի է ամերիկյան հետախուզությանը բողոք ներկայացրած իրազեկչի անունն, ով հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի ղեկավարության վրա ճնշում գործադրելու մասին: Նա Էրիկ Չիարամելան (Eric Ciaramella) է, ով ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկն է: Այս մասին հայտնում է ամերիկյան ուլտրաաջ Breitbart կայքը՝ Real Clear Investigations-ին հղում անելով: Հայտնի է, որ Չիարամելան Օբամայի նախագահության օրոք եղել է Բալթյան և Արևելաեվրոպական երկրների հարցով ղեկավարը: Նա Ուկրաինայում զբաղվել է քաղաքականությամբ, իսկ այժմ աշխատում է ԿՀՎ-ում՝ որպես վերլուծաբան: Չիարամելան եղել է այն մարդկանց ցանկում, ովքեր հետաքրքրված են եղել, որպեսզի Ուկրաինային տրամադրվի 1 միլիարդ դոլար վարկային երաշխավորություն: Այս մասին հրապարակվել է Օբամայի կառավարման ընթացքում էլեկտրոնային նամակների փոստի տվյալների հանրայնացման ժամանակ: Չիարամելայի անունը հանդիպում է նամակագրության վեց հաղորդագրություններում: «Վարկի երաշխիք» վերնագրով էլեկտրոնային նամակագրություններից մեկում հանդիպում է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Վիկտորիա Նուլանդի անունը, ով եղել է Ուկրաինայում վարկերի երաշխավորման քաղաքականության գլխավոր պաշտպանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
