«Սամվել Հարությունյանը գիտությունը թաղում է այնպես, ինչպես կրթությունը թաղում էին Լևոն Մկրտչյանը և Արմեն Աշոտյանը». Դանիել Իոաննիսյան
![]() «12 տարի է՝ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գիտությունը թաղում է այնպես, ինչպես կրթությունը թաղում էին Արմեն Աշոտյանը և Լևոն Մկրտչյանը». նոյեմբերի 6-ին ԱԺ-ում «Գիտության հիմնախնդիրների ֆինանսավորումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ ինքն արդեն հոգնել է գիտության ֆինանսավորման պակասից անընդհատ խոսելուց: Դ. Իոաննիսյանը պնդեց, որ գիտության պետական կոմիտեի աշխատաոճը կոռումպացված է. «Այս կառույցն է իրականացնում գիտության թեմատիկ ֆինանսավորումը: Դա արվում է փորձաքննության միջոցով: Գիտնականները տեղեկացված չեն լինում, թե ո՞ր փորձագետներն են իրենց հայտերը գնահատում: Այն գիտնականները, ովքեր չեն գնում կոռուպցիոն գործարքների, ասել է թե՝ հաճո չեն գիտության կոմիտեի համար, նրանց հայտերը հայտնվում են այն փորձագետների մոտ, ովքեր ցածր գնահատական են տալիս»: Դ. Իոաննիսյանը հիշեցրեց, որ Գիտության կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը 7 տարի առաջ խոստացել էր լուծել գիտական աստիճանավորման հարցը: Նախատեսվում էր վերացնել գիտության թեկնածուի աստիճանը: Սակայն կոմիտեի նախագահը խոստումը չի կատարել և այսօր ամբիոնից ներկայացնում է, թե քանի թեկնածու ունեն: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
