«Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա: ԿՀՎ-ի (CIA՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն) ներկայիս տնօրենը Ջոն Ռեթքլիֆն (John Ratcliffe) է։ Նա պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 23-ին։ Նա նախկինում՝ 2020–2021 թվականներին, եղել է նաև ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը (DNI): Ըստ եղած տեղեկատվության նա չի հանդիպել Պուտինի հետ: Դասական մոտեցմամբ սա բանակցություն չէր: Ապա ի՞նչ էր: Տարբեր կարծիքներ հնչեցին, իրարամերժ և հակասական: Համեմատելով և վերլուծելով այն տեղեկատվությունը ինչը որ հասանելի Է փորձենք կռահել և կանխատեսել: Հավանաբար նման բարձրաստիճան պաշտոնյան Կրեմլին է փոխանցել Սպիտակ Տան «կարմիր գծերը» առաջին ձեռքից: Իմ կարծիքով դրանք վերաբերվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հարվածելու և ուկրաինական պատերազմում միջուկային զենք կիրառելուն: Արևմտյան մայրաքաղաքներում հիմա մտահոգ քննարկումներ են այն հավանական սցենարների շուրջ, որոնք առընչվում են Մերձբալթիկային և Լեհաստանին: Սրանք այն նատօյական պետություններն են, որոնք առավել անհանգստացած են պատերազմի ընթացքով: Անհանգստությունն իհարկե տեղին է: Ինչպես 18-րդ դարի սկզբներին, այնպես էլ հիմա, ռուսական պետության համար բալթյան և միջերկրածովյան/սևծովյան ելքերը պահպանում են իրենց կարևորությունը: Հնարավոր է, որ նշված լինեն «կարմիր գծերը» նաև Իրանի դեմ պատերազմում: Մեկ այլ կարևոր տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանը տիրապետում է միջուկային վառելիքով թռչող միջուկային մարտագլխով բալիստիկ հրթիռների: Դրանց ոչնչացման միջոցներ ևս հավանաբար չկան»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
