Կենդանիների տեսողությունն՝ ընդդեմ մարդու տեսողության
![]() Շատերը չեն էլ կռահում, որ կենդանիները շրջապատող աշխարհը տեսնում են ոչ այն երանգներով, ինչ որ մարդը: Սակայն գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են կատարել ու պարզել, թե ինչպիսին են տեսնում աշխարհը կենդանիները: Օրինակ, պարզվել է, որ ճպուռների ուղեղն այնքան արագ է աշխատում, որ նրանք կարողանում են շարժումը տեսնել դանդաղեցված կերպով: Օձերը որսում են տաք օբյեկտներից եկող ինֆրակարմիր ազդանշաններն, ինչի շնորհիվ գտնում են որսը: Զեբրերի ու ձիերի աչքերը տեղակայված են գլխի կողքերին, ինչը հնարավորություն է տալիս ունենալու ընդլայնված տեսողություն և խուսափելու վտանգից: Թռչունները ևս ունեն բազմաթիվ զարմանահրաշ հատկություններ: Օրինակ, պինգվինները կարող են տարբերել միայն աղի ու թթու համերը: Հավայներում ապրող պալիլները սնվում են մամանե բույսի սերմերով, որոնք այնքան թունավոր են, որ կարող են սպանել ցանկացած այլ փոքր կենդանու: Աղավնիները մյուս կենդանիներից ամենալավն են տարբերակում գույները: Նրանց հաճախ են ներգրավում որոնողափրկարարական աշխատանքներին: Ընդհանուր առմամբ՝ գրեթե բոլոր թռչուններն ունեն հիանալի տեսողություն: Նրանք տեսնում են 4 գույներ՝ ուլտրամանուշակագույն, կապույտ, կանաչ ու կարմիր: Այնինչ մարդը կարող է տարբերել միայն 3 գույն՝ կապույտ, կանաչ, կարմիր: Դեռ 2007 թվականին գիտնականները սպեկտրոֆոտոմերի օգնությամբ վերծանել են հյուսիսամերիկյան երգեցիկ թռչունների 166 տեսակ: Պարզվել է, որ այն դեպքում, երբ մարդկանց թվում է, թե էգ ու արու թռչուններն ունեն նույն երանգավորումը, թռչունները տարբեր սեռերին տեսնում են տարբեր գույներով: |

«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
13119.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
12218.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
13817.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
18116.08.2026, 23:30
«Կովկասում սառցադաշտերը կրճատվում են». Լևոն Ազիզյան
20016.08.2026, 14:18
«Տայգան «անցնում է գետնի տակ»՝ ստորգետնյա սառույցների հալման հետևանքով»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
20015.08.2026, 22:36




