Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

651
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 11:35
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: