ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրների համար
ԱՄՆ-ն այսօր նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրոմիության օդանավերի համար 10% և 25% գյուղատնտեսական ու արդյունաբերական նշանակության արտադրանքի վրա։ Այս որոշումը հանդիսանում է ԱՄՆ-ի՝ 2004 թ. հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման վճռի արդյունքը, հայտնում է РИА Новости գործակալությունը։ Հոկտեմբերի սկզբին Առևտրի համաշխարհային կազմակերպության արբիտրները վերջապես հաստատեցին ապրանքների այն ծավալը, որի վրա կարող են սահմանվել ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերը: Եվրոմիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում Airbus-ի սուբսիդավորման հարցով ամերիկյան կողմը կարող է ԵՄ նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան մինչև 7,496 մլրդ դոլարի չափով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է մաքսատուրքեր սահմանել Եվրոմիությունից ներկրվող գինու և պանրի համար։ |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48