«Վրաստանի համեմատ ունենք մրցունակության աճ». Արտակ Մանուկյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ նկատեցի, որ նորահայտ «տնտեսագետներ» են ի հայտ եկել, որոնք մրցունակության համաթվի մասին գրառումներ են անում, թե բա տեսեք Հայաստանը նախորդ տարվա համեմատ ընդամենը մեկ տեղով է առաջադիմել (70-րդից դարձել է 69) մինչդեռ իրենց իշխանության օրոք, մասնավորապես, 2018թ. մրցունակության համաթվով երկու տեղով էր առաջադիմել (72-րդ տեղից՝ 70) որոշակի փաստեր եմ ուզում ներկայացնել։ 2019թ. Հայաստանը հանրագումարային առումով գրանցել է 1.42 միավորի աճ (61.28՝ 2019թ., 59.86՝ 2018-ի համեմատ)։ Սա նշանակում է, որ Հայաստանն էլ ավելի է կրճատել իրենից առաջ գտնվող երկրներից խզումը, մասնավորապես, եթե 2018թ. Հայաստանը, զբաղեցնելով 70-րդ տեղը, հետ էր մնում 69-րդ տեղ զբաղեցնող Ադրբեջանից (0.18 միավորով), ապա 2019թ. արժեքային գնահատականով Հայաստանը հետ է մնում 68-րդ տեղն զբաղեցնող Հնդկաստանից ընդամենը 0.08 միավորով։ Այսինքն, Հայաստանն էլ ավելի արագ տեմպով է կրճատել իր և իրենից առաջ ընկած երկրների միջև ընկած հեռավորությունը։ Հ․ Գ․ Այս համատեքստում էլ լավ նորությունը նա է, որ Վրաստանի համեմատ ունենք մրցունակության աճ. եթե Վրաստանը 2018թ. զբաղեցնում էր 66-րդ տեղը՝ 60.88 հանրագումարային միավորով, ապա 2019թ. նրա մրցունակությունը նվազել է։ 2019թ. Վրաստանն զբաղեցրել է 74-րդ տեղը՝ հանրագումարային 60.61 միավորով»։ |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48