Նոր բացասական շաբաթ բիթքոինի համար
Անցնող շաբաթը կրկին բացասական էր կրիպտոարժույթի համար, գրանցված վերջին կտրուկ անկումից հետո բիթքոինի գինը շարունակեց անկում ապրել և երեքշաբթի փակվեց 8343 դոլարով՝ շաբաթվա ընթացքում գրանցելով 4.29% անկում: Առաջին կրիպտոարժույթի կապիտալիզացիան կազմել է 149 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 26-ին այն արդեն արժեր 8000 դոլար, իսկ սեպտեմբերի 30-ին դարձավ 7845 դոլար։ Սակայն նորից բարձրացավ ու վերադարձավ 8000 դոլարի սահմանին: Bakkt ֆյուչերսների առևտրային հարթակի գործարկումը կարող էր նպաստել բիթքոինի անկմանը: Պլատֆորմի գործունեության առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ընդամենը 623 ֆյուչերսային պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դոլար, ակնհայտ է, որ այդ թվերը չեն արդարացնում այն բարձր սպասումները, որոնք շուկայի մասնակիցներն ունեին Bakkt-ի հետ: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
10603.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
58102.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
12402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12802.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10501.05.2024, 21:54