Քննչական կոմիտեն՝ Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկի մասին
![]() «Armlur.am» կայքում «Բացառիկ. Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկն անգիտակից վիճակում է. ինչ է եղել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական գործողության ժամանակ Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն: Կանչվել է շտապ օգնության բրիգադ: Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն», այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման: Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նորայր Փանոսյանը անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել: Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց: ՀՀ քննչական կոմիտե |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
