Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն |
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
7418:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
191Երեկ, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
81Երեկ, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
10201.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14930.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06