Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
![]() Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է BFM հեռուստաընկերությունը: Նա 86 տարեկան էր: Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու Փարիզի երկարամյա քաղաքապետը: Ներկայացնում ենք Ժակ Շիրակի՝ «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցից մի հատված՝ 2006թ. Հայաստան մեկնելու նախօրեին: «Հայաստան գնալը հասարակ բան չէ: Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես՝ հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել: Հայաստանը շատ հին քաղաքակրթություն է և շատ երիտասարդ ժողովրդավարություն: Քանի որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, նա ցանկանում է ուղեկցել Հայաստանին քաղաքական արդիականացման իր ընթացքում, ցանկանում է նրան օգնել կառուցելու հանրային ազատությունները երաշխավորող պետություն... Հայաստանն արժանի է, որպեսզի իր ժողովուրդը նվիրված լինի իրեն»: ![]() ![]() ![]() |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12



