Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

106
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 17:15
Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի:
Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից:
Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝
հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:
Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով