Զայրացած ռնգեղջյուրը 3 անգամ շրջել է մեքենան
![]() Գերմանական Սերենգետի սաֆարի այգում, որը գտնվում է Հոդենհագեն քաղաքի մոտակայքում, զայրացած ռնգեղջյուրը հարձակվել է մեքենայի վրա: 30-ամյա Քուսինին նախ իր ռունգով հարվածել է մեքենային և ապա կրկին հարվածելով՝ զարմանալի թեթևությամբ այն շրջել 3 անգամ: Մեքենայի մեջ գտնվել է միայն այգու աշխատակիցն, ով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել: Թե ինչն է արուին այդքան զայրացրել, պարզ չէ: Հայտնի է, որ նա 2 տարի առաջ է այգի տեղափովել՝ ռնգեղջյուրների պոպուլյացիան համալրելու համար: Ու չնայած այսքան ժամանակ է անցել, այնուամենայնիվ, Քուսինին չի հարմարվում նոր միջավայրին ու մարդկանց ներկայությանը, դրա համար էլ նրան ազատ են արձակում միայն այն ժամերին, երբ այգում այցելուներ չկան: Զբոսաշրջիկների անվտանգությանը նա չի սպառնում: Սերենգետի այգում ապրում է ավելի քան 1500 կենդանի, նրանց թվում՝ ամուրյան հովազ, բենգալյան վագր, աֆրիկյան այծքաղների զանազան տեսակներ ու կապիկներ: Այգու հիմնական առանձնահատկությունն այն է, որ այնտեղ այցելուները կարող են զբոսնել սեփական մեքենաներով: |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13
