Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Լիդիանը քննչականի հետ երկրի վարչապետին փորձում էր ֆռացնել, դուք էլ օգնում էիք Լիդիանին». Ա. Չիբուխչյան

434
Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 18:35
«Լիդիանը քննչականի հետ երկրի վարչապետին փորձում էր ֆռացնել, դուք էլ օգնում էիք Լիդիանին». Ա. Չիբուխչյան

Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Գոնե հիմա էն «անվերապահ աջակիցները» հասկացա՞ն, որ պետք չի կուրորեն առաջ շարժվել։ Մարդը սխալական ա, ու դուք էլ անվերապահորեն իր հետևից գնալու փոխարեն լավ կանեիք չալարեիք, կարդայիք էտ անտեր փորձաքննության փաստաթղթերը, չնայած նորմալ փորձաքնություն էլ չի եղել։ Այ սենց ա լինում, որ Լիդիանը քննչականի հետ երկրի վարչապետին փորձում էր ֆռացնել, դուք էլ էտ պրոցեսում օգնում էիք հենց Լիդիանին։
Լավա գոնե էս դիմադրությունը, թեկուզ և փոքր եղավ, ու վարչապետը հասկացավ, թե ինչ փափուկ բարձ էին դնում իր գլխի տակ, իսկ իր թիմակիցները իրեն արջի ծառայություն էին մատուցում։
հ․գ․
Միշտ չի, որ ով ձեր որոշումների դեմ ա խոսում, ձեր վատն ա։
Միշտ չի, որ աջակցելը չհակառակվելն ա։
Մի քիչ ավելի ինքնուրույն գործեք, սա պետություն ա, ու ձեր ամեն մի սխալը մեր համար կարա ճակատագրական լինի»։