«Ոչ ոք չփորձի բնապահպաններին ասել, թե ո՞ւր էիք մի քանի տարի առաջ». Զառա Հովհաննիսյան
![]() Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ոք չփորձի բնապահպաններին ասել, թե ո՞ւր էիք մի քանի տարի առաջ։ Դեռևս 2013 թվականին, բնապահպանները՝ Հայաստան ժամանած արքայազն Չարլզին ակցիայով դիմավորեցին, ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով առաջացող վտանգներն ու ռիսկերը. «Մասնավորապես, իսպառ կվերացնի առողջարանային տուրիզմը Ջերմուկում, ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ջրային պաշարների հետ, որովհետեւ ստորգետնյա ջրերը հետազոտված չեն, հենց ինքը՝ Ամուլսարն էլ հետազոտված չէ: Եթե հաստատվի ոսկու կորզման ֆաբրիկայի տեխնոլոգիան, իսկ ֆաբրիկան գտնվում է Սևանա լճի ավազանում, եւ ցանկացած տեսակի արտահոսք ազդելու է Սեւանի եւ ամբողջ Հայաստանի վրա: Մենք ուզում ենք արքայազնին տեղեկացնել այդ մասին, գիտենք որ ինքը բնապահպան է, եւ հատկապես վայրի բնության պաշտպանությամբ է հանդես գալիս, նաև Մեծ Բրիտանիայի վայրի բնության հիմնադրամի պատվավոր նախագահն է, և կարծում ենք, թեև Արմեն Սարգսյանի սրտին չենք հասնի, քանի որ նա բնապահպանության հետ որևէ կապ չունի, չի էլ ունենա, բայց արքայազնն ունի, նա կհասկանա մեր մտահոգությունները»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
