Օձաբերդի պեղումները պատմագիտական նոր ու կարևոր իրողություններ են բացահայտել
![]() Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ: Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արևելյան հատվածում (տեղամաս E2) և միջնաբերդի հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (տեղամաս G): Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Պարզ դարձավ , որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետև դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը և զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարևոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը և հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին:Խիստ հետաքրքիր և կարևոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռևս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը և արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի միջնամասում դեպի հյուսիս դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ և հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սևանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմենալ երևույթ է, որը անչափ կարևոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության և շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: ![]() |

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
154Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
45902.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
72624.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
92618.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
55117.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
62709.05.2026, 21:06

