Շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո Եթովպիան կասեցրել է MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան
![]() Եթովպիայում ծնված սաուդցի միլիարդատեր Մուհամմադ Հուսեյն ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold բացահանքը գործում էր Եթովպիայի Օրոմիայի շրջանի Գուջի գոտում ավելի քան երկու տասնամյակ։ Եթովպիան կասեցրել է սաուդցի միլիարդատեր Մուհամմադ ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան՝ հանքի մերձակայքում գտնվող քաղաքում ավելի քան մեկ շաբաթ տևած, երբեմն թեժ ու լարված, բողոքի ցույցերից հետո: Ցուցարարներն ապրիլի 30-ից շրջափակել էին հանքի դեմ ըմբոստացած Օրոմիայի շրջանի ճանապարհները՝ թույլ չտալով տեղացիներին գնալ աշխատանքի և ստիպելով, որ դադարեցվեն դասերը դպրոցներում։ Նրանք պահանջում էին կառավարությունից չեղյալ համարել MIDROC Gold-ին տրված 10-ամյա լիցենզիան։ Տեղացիները բողոքում էին, որ Ադիս-Աբեբա մայրաքաղաքից 358 կիլոմետր դեպի հարավ գտնվող բացահանքում ոսկու մշակման համար օգտագործվող քիմիական նյութերից աղտոտվել էին գետները, առուներն ու օդը։ Երկարատև աղտոտումն առաջացել էր մարդկանց և կենդանիների շնչառական հիվանդություններ, վիժումներ, բնածին արատներ և հաշմանդամություն: «Լիցենզիայի կասեցումը տեղի է ունեցել ի պատասխան ժողովրդական պահանջի»,- պետական լրատվամիջոցներին հայտնել է Բաչա Ֆաջին՝ Եթովպիայի հանքարդյունաբերության, նավթի և բնական գազի նախարարության խոսնակը, այս մասին հատնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը: ![]() |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37

