Էդգար Ղազարյանը տարիներ առաջ կողմ էր հանքի շահագործմանը, այսօր՝ դեմ
![]() Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումները: «Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանալու ա մոտ 25 տոննա փոշի ու հնարավոր չի, որ փոշին չանդրադառնա քաղաքի վրա: Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխում, ճանապարհներ, աղմուկ... Այլ հանքավայրերի համեմատ էս ընկերության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր ա, կառուցողական մոտեցում ունեն, բայց էս քաղաքը որպես կուրորտ ա ձևավորվել: Պարզ ա, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիներն ինվեստորների շահերը պաշտպանում են, բա էս էլ ա չէ՞ ինվեստիցիա»,- ասել էր ՀՀԿ-ական նախկին մարզպետը: Մինչդեռ, տարիներ առաջ Ղազարյանն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կողմ էր արտահայտվել: «Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը, իբրև տնտեսական նախագիծ, բացառիկ է և արդյունավետ... Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական գործոններին, ապա դրանք պետք է կառավարվեն և նվազագույնի հասցվեն»,- ասել էր նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
