Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կիևի համար կանխատեսվում է դժվար ձմեռ՝ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով

757
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 17:15
Կիևի համար կանխատեսվում է դժվար ձմեռ՝ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով

Կիևի և Մոսկվայի միջև գազային չլուծված խնդիրների պատճառով դժվար ձմեռ է սպասվում Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, ում ճեպազրույցը հեռարձակել է «Наш» հեռուստաալիքը:

Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ ջերմություն արտադրող ընկերությունները չպետք է օգտագործեն ածուխի պահեստավորած պաշարները՝ որպես շանտաժի միջոց սակագների բարձրացման հարցում:
Գերուսը նախազգուշացնում է, որ կապույտ վառելիքի տարանցման վերաբերյալ անորոշությունը կարող է ազդել Ուկրաինայում գազի գնի շուկայում առկա իրավիճակի վրա:
Կիևը դադարեցրել է գազը գնել Մոսկվայից 2015 թվականի նոյեմբերին:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման և տարանցման գործող պայմանագիրը մոտենում է իր ավարտին 2019 թվականի վերջին: Եվ երկու երկրների միջև գազային հարցում մոտ ապագայում որոշակիություն դեռևս չկա: