Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են
![]() Քարին տակի քարանձավում այս տարի պեղումները մեկնարկել էին հուլիսի 26-ին: Դրանք շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ կարողանում են վերականգնել տարածքի կենդանաբանական, բուսաբանական պատմությունը, որին կավելացնեն նաև մարդաբանականը: «Անցած տարի կատարված հետազոտության արդյունքներն արդեն ընդհանրացվել են, և մոտ 3-4 շաբաթ առաջ գիտական հանդեսում լույս է տեսել մեր հոդվածը, որտեղ ամփոփվել են նախորդ տարիների կատարած պեղումների արդյունքները: Նույնը կատարելու ենք նաև այս տարի: Իր ծավալով և բազմազանությամբ նյութը մեծ է, և փորձելու ենք այն միջազգայնացնել»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը: «Ժամանակագրական առումով ենթադրվում է, որ մոտ 8-10 միլիոն տարի առաջ է եղել քարանձավի ձևավորման սկիզբը: Սա բացառիկ հնարավորություն է տարածաշրջանում բնական միջավայրի զարգացման էվոլյուցիայի մասին ունենալու գաղափար և պատկերացում կազմելու, թե ժամանակի ընթացքում ինչպես է զարգացել շրջակա միջավայրը: Մենք դեռ երկար կաշխատենք, քանի որ գործում ենք մի քանի ուղղություններով»,- ավելացրել է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, հնագիտական արշավախմբի անդամ Արա Ավագյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18


