«Գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրն Ադրբեջանի փոխարեն Սևան գնա». Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է, մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, «մութ ու ցուրտ տարիներին» 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն (սրանց շինարարությունը սկսվել էր դեռևս սովետական տարիներին), Մեղրի (նախագծել և կառուցել ենք 1 տարում), Սարսանգ-Ստեփանակերտ էլեկտրագիծը, համարյա ավատել ենք Իրանի հետ կապող էլեկտրագիծը, ատոմակայան, ռազմական գործարաններ, զորակայաններ և այլն։ Ներկայումս ոչ մի նման շինարարություն ՀՀ-ում չկա։ Կառուցվում է սոսկ ՍՍ-ի օրոք սկսված Հյուսիս-Հարավը։ Այն էլ այն տեղամասում որը առաջնահերթ չէ (պետք էր միջոցներն ուղղել Սյունիքի հատվածի վրա, ինչը «ժողովրդական» իշխանությունը չարեց)։ Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
