Արթուր Մկրտչյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
![]() Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք է կազմակերպվի մեկամսյա ժամկետում (պաշտոնը թափուր է 2019 թվականի հուլիսի 11-ից): Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի 6 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Պետիկի Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
