Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Ջոնսոնի նստավայրում տեղադրել են Brexit-ի հետհաշվարկի ժամացույցը

809
Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 00:20
Ջոնսոնի նստավայրում տեղադրել են Brexit-ի հետհաշվարկի ժամացույցը

Բորիս Ջոնսոնի նստավայրում Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետհաշվարկը չափող ժամացույց են տեղադրել։

Ժամացույցի թվատախտակի վրա նշված են օրերը, ժամերը, րոպեներն ու վայրկյանները մինչև մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը 23:00-ը։
Նմանատիպ ժամացույց կա նաև Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Ավելի վաղ Brexit-ի հարցերը կարգավորող նախարար Սթիվեն Բարքլին ասել էր, որ երկիրը ճիշտ ժամանակին կլքի ԵՄ-ը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 2.6 միլիարդ դոլար է հատկացրել ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու նախապատրաստման համար: