Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Լուծարվեց «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոնը»

309
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 12:30
Լուծարվեց «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոնը»

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կառավարությունը նախագծով ակնկալում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում: Ըստ նախագծի՝ կազմակերպության գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով:

Նախագծում, սակայն, տեղեկություններ չկան՝ արդյոք լուծարվող ՊՈԱԿ-ի փաստացի գործազուրկ աշխատակիցներն ապահովվելու են այլ աշխատանքով, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել և ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ, որոնց ցանկում էր հայտնվել նաև վերոնշյալ ՊՈԱԿ-ը: