«Սանիթեք»-ը փոշմանել է. ասուլիսը տեղի կունենա Երևանում
![]() «Սանիթեք»-ը հաղորդագրություն է տարածել. ««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը՝ ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշմարտությունն այս ողջ պատմության: Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը՝ ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ, չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը՝ ս.թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»: Մինչ այս հաղորդագրությունը, MAMUL.am-ը՝ «Սանիթեք»-ը վախից մեկնում է Թբիլիսի վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, որ ընկերությունը մտավախություն ունի, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ իշխող ուժի ակտիվիստները կտապալեն ասուլիսը: Լրագրողներն էլ սոցկայքի իրենց էջերում կոչ էին անում բոյկոտել թբիլիսյան ասուլիսը: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
