Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Գողություն անողի ապորուստի փողը գողությունն է». Նիկոլ Փաշինյան

282
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 14:45
«Գողություն անողի ապորուստի փողը գողությունն է». Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսի գնալ»,- «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովի ժամանակ, անդրադառնալով Իջևանի իրադարձություններին, հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ՝ ա՜յ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա մարդկանց հացի փողն է... սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: 1000 դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էլ, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապորուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է... մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու»,- շարունակեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը ստեղծել է բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան: