Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Հոսանքի սակագինը կէժանանա նոր էլեկտրակայանի գործարկման արդյունքում». Գարեգին Բաղրամյան

669
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 12:45
«Հոսանքի սակագինը կէժանանա նոր էլեկտրակայանի գործարկման արդյունքում». Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իտալական «Ռենկո» ընկերության 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիայի սակագինը կիջնի շուրջ 4 դրամով, սպառողների համար, սակայն, սակագինը կնվազի մոտ 1-1.5 դրամով: Էլեկտրակայանի կառուցումից հետո հոսանքի գինը կլինի 27.4 դրամ մեկ կվտ ժամի համար:

«Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ սակագնով. միայն վառելիքային բաղադրիչը 31.5 դրամ է, բացի վառելիքային բաղադրիչը 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար՝ կախված կիլովատ ժամից»,- ասաց նա:

Կայանի շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի 1000-1200 ժամանակավոր աշխատատեղ, իսկ կայանի բուն գործունեության փուլում 230 աշխատատեղ կգործի։