«Միջնաժամկետ հեռանկարում ՀՀ-ում կանխատեսվում է միջինում 5.0 տոկոս տնտեսական աճ». Բաբկեն Թունյան
![]() ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում կանխատեսվում է միջինում 5.0 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճերով: Այս մասին նշված է 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ 2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատասխանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: Ինչպես տեսնում եք, ստորև բերված գծապատկերում կարող եք տեսնել, որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակելու է մնալ ծառայությունների ոլորտը՝ չնայած տնտեսական աճին նպաստման չափը կնվազի։ Այսպես, եթե 2018 թվականին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 5.2% աճին նպաստել է 4.6 տոկոսային կետով, առաջիկա երեք տարիներին նպաստման չափը կկազմի, համապատասխանաբար, 3.5, 3.4 և 3.3 տոկոսային կետ։ Այստեղ կարևոր է նշել ևս մեկ կարևոր հանգամանք։ Ծառայությունների ոլորտի մեջ են մտնում շահումով խաղերն ու բուքմեքերական գործունեությունը, և նախորդ տարիների ծառայությունների աճի մեջ մեծ դեր է խաղացել հենց մոլեխաղերի ոլորտը։ Սակայն կառավարությունը՝ ԱԺ-ի հետ միասին, արդեն իսկ սկսել է կոնկրետ քայլեր խաղամոլության կանխարգելման և մասշտաբների նվազեցման ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ծառայությունների ոլորտում հետագա աճը պետք է հիմնված լինի այլ ուղղությունների, օրինակ՝ ՏՏ-ի կամ զբոսաշրջության վրա։ Ավելի մանրամասն՝ այստեղ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
