Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կիսում է 3-րդ հորիզոնականը

372
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 00:50
«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կիսում է 3-րդ հորիզոնականը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ։

Կայացած տասը տուրից հետո Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է՝ 7 միավորով, երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն՝ վաստակած 6,5 միավորով։