Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
336
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 12:30
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նա սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ և 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
