Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
340
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 19:15
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Հունիսի 25-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց: Ներսեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը լինելու է թուրք Մալկան Բայրամը: Մենամարտը կայանալու է հունիսի 26-ին: Ներսեսյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ: Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) ևս հաղթել են 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգա նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
