Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հանրապետական գործընկերները հերթական «հավաստի» տվյալներն են տարածում, թե բա Հայաստանը կարող է կանգնել «դեֆոլտի» առաջ». Արտակ Մանուկյան

304
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 10:25
«Հանրապետական գործընկերները հերթական «հավաստի» տվյալներն են տարածում, թե բա Հայաստանը կարող է կանգնել «դեֆոլտի» առաջ». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ներդրումների 11ապատիկ նվազման թեման կարծես թե փակվում է, հանրապետական գործընկերները հիմա էլ հերթական «հավաստի» տվյալներն են տարածում, թե բա Հայաստանը կարող է կանգնել «դեֆոլտի» առաջ․․․
Նախ ասեմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ում դեֆոլտի (կառավարության կողմից պարտավորությունների չկատարման) մասին խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ դրա հիմքերը չեմ տեսնում (սա ասում եմ, որ պարզ լինի, որ եթե մի երևույթի դրսևորման հավանականություն, որի մասին իմաստ ունենա խոսել չկա, ապա ՉԿԱ ու կապ չունի որ հիմա ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եմ)։
Ասում եք «կարող է», սա տնտեսագիտորեն կոչվում է կա հավանականություն․․․Ասեմ, որ դեֆոլտ «կարող է» լինել ամենուրեք, այլ հարց է ինչքան է դրա դրսևորման հավանականությունը ու սովորաբար դեֆոլտի մասին տնտեսագետները խոսում են, երբ առկա է նշանակալի հավանականություն՝ հակառակ դեպքում «կարող է» արտահայտությունը անլուրջ է․․․Նույն տրամաբանությամբ մեկ այլ «տնտեսագետ» կարող է հարցազրույց տալ և ասել, որ այս տարի Հայաստանում «կարող է» գրանցվել՝ 15 տոկոսանոց տնտեսական աճ (ի դեպ երկրորդ՝ 15 տոկոսանոց աճի սցենարը ավելի հավանական է, քան դեֆոլտինը)։
Հիմա ԶԼՄ ակտիվ տարածում են նման «կարող է» գնահատականը։ Ասեմ, եթե դեֆոլտի ռիսկն էական լինի ի՞նչ պետք է լինի մեր պետական պարտատոմսերի հետ։
Դե, իհարկե դրանց եկամտաբերությունը, այլ հավասար պայմաններում, պետք է ԱՃԻ, քանի որ Քո երկրի նկատմամբ վստահելիությունը, որպես պարտքը կատարող, նվազում է ու ներդրողը, այլ հավասար պայմաններում, ավելի շատ ռիսկ պրեմիա պետք է ակնկալի Քո երկրի պարտատոմսերի դիմաց։
Շտապեմ հիասթափեցնեմ՝ դեֆոլտի էական ռիսկ գործընկերները, այդ թվում նաև միջազգային, չեն տեսնում, ինչի արդյունքում նվազել է ՀՀ պարտատոմսերի եկամտաբերության կորը, մինչդեռ դեֆոլտի նշանակալի հավանականության պարագայում հակառակը կլիներ։
Դե իսկ վերջում գրաֆիկը՝ կառուցել եմ 2018թ մարտից-2019թ հունիսի 21-ի օրական տվյալների հիման վրա»։