Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը

262
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 23:30
Մինսկ-2019․ հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղը կմեկնարկեն Եվրոպական 2-րդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել մեր բռնցքամարտիկների մրցակիցները: Վաղը՝ հունիսի 21-ին պայքարը կսկսի Հայաստանի հավաքականի 2 բռնցքամարտիկ:
91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը կմենամարտի Հոլանդիան ներկայացնող Պետեր Մուելենբերգի հետ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Բոսնիա եւ Հերցոգովինան ներկայացնող Դուշան Վելետիչը:
Հավելենք, որ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: