Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Օրենքն այսուհետ տարածվելու է նաև մինչև 100.000 դրամ և 10-15 մլն դրամ վարկերի վրա». Մանե Թանդիլյան

239
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 20:35
«Օրենքն այսուհետ տարածվելու է նաև մինչև 100.000 դրամ և 10-15 մլն դրամ վարկերի վրա». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց իմ կողմից հեղինակած Սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոփոխությունների նախագիծը, համաձայն որի օրենքը այսուհետ տարածվելու է նաև մինչև 100.000 ՀՀ դրամ և 10-15 միլիոն ՀՀ դրամ վարկերի վրա:

Դա նշանակում է, որ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները պարտավոր են նաև այս գումարի վարկերի համար ապահովել օրենքի պահանջները, մասնավորապես՝ պայմանագրում նշելով փաստացի տոկոսադրույքի չափը, բողոքներ ներկայացնելու կարգը:

Քաղաքացիներին կոչ եմ անում հետևել օրենքով նախատեսված իրավունքների պահպանմանը, անհրաժեշտության դեպքում դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ:

Ֆինանսական ծառայություններից, մասնավորապես վարկերից օգտվող քաղաքացիների իրավունքները, շարունակում են մնալ իմ աշխատանքային գերակայությունների շարքում»: