Հորդորակ՝ «փող» բառի գործածության մասին
593
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 23:20
![]() ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Տարբեր ՓՈՂ-եր. լսաՓՈՂ, կերակրաՓՈՂ, երկՓՈՂանի, գալարաՓՈՂ, ՓՈՂահար, եղջերաՓՈՂ, ՓՈՂրակ, ՓՈՂկապ և այլն: Այս բառերի արմատը ՓՈՂ-ն է, որի նախնական իմաստներն են՝ «խողովակ, կոկորդ, վիզ»: Խողովակաձև նվագարանը կոչվում է ՓՈՂ: Կոշիկի կամ գուլպայի ճիտքը անվանում են ՓՈՂ(ք): Իսկ ՓՈՂո՞ցը: Պարզվում է, որ սա այլ բան չէ, քան տների շարքերի միջև գտնվող խողովակաձև անցք: Այսինքն այդ տարածքը նման է խողովակի, որի միջոցով անցուդարձ է կատարվում: Այս ամենի հետ ամենևին կապ չունի այն ՓՈՂ-ը, որը նշանակում է «դրամ»: Բառը հայերենին անցել է պարսկերեն «pul» արմատից: Սրա հնագույն և առաջին իմաստն է «ձկան թեփ», որի նմանությամբ էլ «pul»-ը հայերենում դարձել է ՓՈՂ՝ դրամ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
